Լրահոս

18.03.2016 22:10


ՀՀ ՊՆ–ն արձագանքել է Կասպշիկի կոչին

ՀՀ ՊՆ–ն արձագանքել է Կասպշիկի կոչին

Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադարը Հայաստանի սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին մի պայմանով՝ եթե ադրբեջանական ԶՈւ-ն ևս դրական արձագանքի վերոհիշյալ կոչին:

Այս մասին նշվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի կոչին ի պատասխան արված հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Կասպշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խուսափել գործողություններից, որոնք Զատկի և Նովրուզ Բայրամի նախօրեին կարող են լարվածության աճի հանգեցնել։

Այս խորագրի վերջին նյութերը