Աշխարհ

19.03.2016 12:45


Գտնվել են «Boeing-737»–ի ինքնագրերը

Գտնվել են «Boeing-737»–ի ինքնագրերը

Դոնի Ռոստովի օդանավակայանում գտնվել են կործանված «Boeing-737-800»–ի երկու «սև արկղերը»։

«Հավանաբար, այսօր որոշում կկայացնեն, թե երբ դրանք կվերծանվեն, և արդեն դրանից հետո պարզ կդառնա՝ ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ։ Կա՛մ կատարվածն օդաչուի սխալն էր, կա՛մ եղանակային պայմանները»,–հայտարարել է տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստով կժամանեն «Fly Dubai» ավիաընկերության ներկայացուցիչները։

ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ քննիչներն ավիավթարի վայրում շարունակում են որոնողական աշխատանքները՝ հավաքելով զոհված ուղևորների մարմինները։ Այնուհետև գենետիկական փորձաքննություններ կարվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը