Լրահոս

11.10.2010 17:40


ՀԱՄ. «Հզորացնենք պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ»

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:

Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր' դրսեւորելով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը' սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:

Հայ Արիական Միաբանությունը երկար տարիներ է ինչ պայքարում է համասեռամոլագարական հիվանդների դեմ (Հայաստանում եւ արտերկրում), որոնց նպատակայնորեն գործածում են արեւմտյան ուժերը' անկախ երկրների բարոյա-հոգեբանական մթնոլորտը ապականելու եւ այդ երկրների ներքին գործերին խառնվելու համար: Այս սեռական փոքրամասնություն կոչվածները բնական-մարդկային կացութաձեւը փոխարինել են անբնական-անմարդկային ապրելակերպով եւ հրաժարվում են ապրել մեկուսի (իրենք իրենց համար) եւ փորձում են հաստատվել մարդ մնացած մարդկանց զանգվածային միջավայրում: Նրանք հիվանդ են, եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե, աշխարհի մութ ուժերի աջակցությամբ):

Անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր նախկին տարեկան զեկույցներում Հայ Արիական Միաբանությանն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին ներառել է որպես այսպես կոչված սեռական փոքրամասնությունների դեմ հանդես եկողների շարքում, ինչն էլ ժամանակին անուղղակի հրահանգ է ծառայել նաեւ ՀՀ իշխանական որոշ շրջանակների համար' ՀԱՄ առաջնորդի նկատմամբ հալածանքներ կիրառելու առումով...

Ուստի' Հայ Արիական Միաբանության կառույցը հասկանում եւ աջակցում է սերբ առաջադեմ հանրության բողոքի դրսեւորումներին. ովքեր իրենց վտանգելով, փորձում են առանց այն էլ հալածանքների ու մասնատումների արժանացած Սերբիան փրկել եւս մեկ անմարդկային ու հիվանդագին երեւույթից:

Հայ Արիական Միաբանությունը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին եւ աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկությանը կոչ է անում հզորացնել պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հայ Արիական Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը