Աշխարհ

22.03.2016 11:30


«Boeing 737»–ի անկումն արձանագրած նոր տեսանյութ է հայտնվել

«Boeing 737»–ի անկումն արձանագրած նոր տեսանյութ է հայտնվել

Համացանցում «Boeing 737»–ի կործանումը պատկերող նոր տեսանյութ է հրապարակվել։ Տեսախցիկներն արձանագրել են օդանավի անկման պահը. «Boeing 737»–ը սրընթաց կերպով կորցնում է բարձրությունն ու մխրճվում գետնի մեջ։ Թռիչքուղու հետ բախմանը պայթյուն է հաջորդում։ Տեսանյութը նկարահանվել է Ռոստովի շրջանի Ալեքսանդրովկա գյուղից քիչ հեռու։

Ներկայումս փորձագետներն ու քննիչներն աշխատում են պարզել օդանավի կործանման պատճառները։ Միջազգային ավիացիոն կոմիտեն ուսումնասիրում է ինքնագրերի տվյալները։

Հիշեցնենք՝ մարտի 19–ին Դոնի Ռոստովում վայրէջքի ժամանակ կործանված օդանավում 62 մարդ կար։ Նրանցից ոչ ոք չի փրկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը