Լրահոս

23.03.2016 15:19


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 22-ին՝ ժամը 14-ին, «ԳԱԶ-32 213» մակնիշի, թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայի:
Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 129 տան դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 10.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 11.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենս C 220» մակնիշի ավտոմեքենան Աէրացիա-Գեղանիստ գյուղերի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի սալջարդ, ջնջխված բազմաթիվ վերքեր, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 70-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ վայր է ընկել ծիրանի ծառից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 13.40-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել տղամարդուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին՝ ժամը 08.20-ի սահմաններում, «Նիսան Պատրոլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Աբովյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը