Լրահոս

23.03.2016 21:32


Ծոցագրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը

Ծոցագրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին և 1970 թ. ծնված Հայկ Շ.-ին:
Պարզվել է, որ նրանք մարտի 17-ի երեկոյան հողամասերից մեկի մոտ ծեծի են ենթարկել 1956 թ. ծնված Մանվել Կ.-ին և այդ ընթացքում Հայկ Շ.-ն նրա բաճկոնի ծոցագրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և 15.000 դրամը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Հափշտակված հեռախոսը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը