Լրահոս

23.03.2016 22:30


Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Միխեիլ Ջանելիձեին կընդունի Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը