Լրահոս

24.03.2016 08:55


ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Մարտի 24-ին՝ ժամը 00.54-ին, ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Volkswagen vento» մակնիշի 34 ZA 808 պետհամարանիշով (վարորդ Հ. Պ.) և «Reno Datsun» մակնիշի 304OP61 պետհամարանիշով (վարորդ Ա. Խ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Volkswagen vento» մակնշի ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են Մարտունի քաղաք, այնուհետև «Reno Datsun» մակիշի ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին` Գեղհովիտ գյուղ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհին նկատել են ձյան շերտում արգելափակված «ԶԻԼ» մակնիշի և «Volvo» մակնիշի 34 RT 761 պետհամարանիշով (վարորդ Վ. Բ.) բեռնատարներ, որոնց դուրս բերման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, վարորդները հրաժարվել են տեղափոխվելուց:

Դեպքի մասին տեղեկացվել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի հերթապահը և «Մարտունի ՃՇՇ»-ի ինժեները, վերջինիս հավաստմամբ. համապատասխան տեխնիկան մեկնել է այդ ուղղությամբ և ժամը 09.00-ի սահմաններում կմոտենա նշված ավտոմեքենաներին:

Այս խորագրի վերջին նյութերը