Լրահոս

24.03.2016 11:20


Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
1905 թվականին Ռ. Կոխը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզն անվանվել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը հռչակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Ամեն տարի այն խլում է 1,6 միլիոն մարդու կյանք. մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Հայաստանում տուբերկուլյոզի աճ գրանցվել է 1995-2005 թթ.:
Թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և առկա են արձանագրած հաջողություններ։

Այս խորագրի վերջին նյութերը