Աշխարհ

25.03.2016 10:10


ԱՄՆ–ը վաղուց գիտեր, որ Բաքրաուի եղբայրներն ահաբեկիչներ են (տեսանյութ)

ԱՄՆ–ը վաղուց գիտեր, որ Բաքրաուի եղբայրներն ահաբեկիչներ են (տեսանյութ)

ԱՄՆ–ը Բաքրաուի եղբայրներին ներառել էր ահաբեկիչների իր ցուցակ դեռևս մինչև նրանց պայթելը Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում։

«Աղբյուրը պնդում է, որ Հալիդ և Բրահիմ Բաքրաուիներն ընդգրկված էին ահաբեկչության մեջ կասկածվող անձանց՝ ԱՄՆ կառավարության կազմած ցուցակում»,– «Reuters»–ին է մեբերում ТАСС–ը։ Պաշտոնապես, սակայն, այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։

Հաղորդվում է, որ մահապարտ եղբայրներից մեկին՝ Բրահիմին, Թուրքիան երկու անգամ արտաքսել է երկրից Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվածության կասկածանքով։ Վերջին անգամ նրան Նիդեռլանդներ էին արտաքսել։ Հայտնի է նաև, որ ավելի վաղ՝ 2010–ին, Բրահիմ Բաքրաուին 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բելգիայում զինված ավազակության և կալանքից խուսափելու մեղադրանքներով։ Սակայն 2014–ին ժամկետից շուտ ազատ էր արձակվել և մեկնել Սիրիա՝ կռվելու իսլամականների շարքերում։

Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները տեղեկատվություն ունեին նաև բրյուսելյան գրոհների երրորդ մասնակցի մասին։ Նա նույնպես ներառված էր ԱՄՆ կազմած ահաբեկիչների ցուցակ։

Պաշտոնապես այս տեղեկատվությունը նույնպես ոչ հաստատվել և ոչ էլ հերքվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը