Լրահոս

25.03.2016 11:30


60–ամյա կինն ինքնասպանության փորձ է արել

60–ամյա կինն ինքնասպանության փորձ է արել

Մարտի 25-ին՝ ժամը 08.55-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ մոտ 60 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. ահրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Պարզվել է որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ը (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը