Լրահոս

25.03.2016 12:05


Դիմակավորված անձինք դանակահարել են Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենին

Դիմակավորված անձինք դանակահարել են Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենին

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտյան 2 դիմակավորված անձ Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի մեկնելու ժամանակ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, 59-ամյա Արտուշ Ասատրյանին:

«shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ Ա. Ասատրյանն ավտոմեքենան դուրս հանելիս է եղել, երբ նրան դանակահարել են:

Այս պահին բժիշկը գտնվում է Գյումրիի հիվանդանոցի վիրահատարանում:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը