Լրահոս

25.03.2016 12:44


Մեկնարկել են դպրոցականների 3-րդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են դպրոցականների 3-րդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են դպրոցականների 3-րդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը այս տարվա հուլիսի 18-24-ին կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսեւորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում եւ Հայաստանում:

Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 եւ 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների եւ կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաեւ այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

Այս խորագրի վերջին նյութերը