Աշխարհ

26.03.2016 10:10


Սիրիայի կառավարական զորքերը ներխուժել են Փալմիրայի արևմտյան թաղամասեր (տեսանյութ)

Սիրիայի կառավարական զորքերը ներխուժել են Փալմիրայի արևմտյան թաղամասեր (տեսանյութ)

Սիրիայի բանակի գրոհող ստորաբաժանումները ներխուժել են Փալմիրայի արևմտյան թաղամասեր, որոնք գրավված են ԻԼԻՊ–ի զինյալների կողմից։ Կառավարական զորքերին հաջողվել է մի քանի օբյեկտ գրավել, այդ թվում՝ զինյալների շտաբը, որը գտնվում էր ՆԳՆ շենքում։

Բացի այդ, սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ահաբեկիչների բժշկական կենտրոնի նկատմամբ, որը տեղակայված էր քաղաքի պատմական մասում՝ շրջապատված հնագույն արտեֆակտներով։

Ավելի վաղ կառավարական զորքերը ահաբեկիչներից հետ էին խլել Փալմիրայի միջնաբերդը։ Հնագույն ամրոցը գտնվում է Ջաբել Քասյուն բլրի վրա, որն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ։ Ռազմավարական նշանակության այդ բարձունքի գրավումը հնարավորություն է տալիս վերահսկել Փալմիրայի ողջ տարածքը՝ թե՛ անտիկ համալիրը և թե՛ բնակելի թաղամասերը։

Բացի այդ, կառավարական զորքերին է անցել նաև Ֆահր ադ–Դին ալ–Մաանի ամրոցը, որն ԻԼԻՊ–ի գլխավոր հենակետն էր քաղաքի մատույցներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը