Աշխարհ

28.03.2016 14:40


«Charlie Hebdo»–ն նոր ծաղրանկար է հրապարակել Բրյուսելի ահաբեկչությունների թեմայով

«Charlie Hebdo»–ն նոր ծաղրանկար է հրապարակել Բրյուսելի ահաբեկչությունների թեմայով

Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» շաբաթաթերթը հերթական ծաղրանկարն է հրապարակել Բրյուսելի ահաբեկչությունների թեմայով։

Պարբերականի կայքում տեղադրված ծաղրանկարում պատկերված են գարեջուր խմող բելգիացի ոստիկանները։ Իրավապահներից մեկն ասում է մյուսին. «Հարկավոր է համոզվել, որ գարեջրում ռումբ չկա»։

«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, նկարի հեղինակները ծաղրում են ահաբեկիչներին ու պայթուցիկ սարքեր որոնելու ուղղությամբ ոստիկանների լայնամասշտաբ գործողությունները, որոնք իրականացվում են բելգիական մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը