Աշխարհ

28.03.2016 17:05


Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Փալմիրայի ազատագրումը

Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Փալմիրայի ազատագրումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանիի հետ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։ Նախագահները քննարկել են Սիրիայի բանակի գործողությունները, որն ազատագրել է Փալմիրան ԻԼԻՊ–ի գրոհայիններից։

«Մանրամասնորեն քննարկվել է սիրիական խնդիրը, առաջին հերթին՝ Սիրիայի բանակի հաջող գործողությունների հետ կապված, որը ռուսական ՌՏՈւ–ի աջակցությամբ դուրս է մղել «Իսլամական պետության» ծայրահեղականներին համաշխարհային մշակույթի գանձարանից»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Կողմերն ընդգծել են, որ տեղի է ունեցել իսկապես նշանակալի իրադարձություն։ Բացի այդ, նախագահները պայմանավորվել ենք ակտիվացնել շփումները տարբեր մակարդակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը