Լրահոս

29.03.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 25-29-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 25-29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 29-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 25 դեպքից` 19-ը:
Բացահայտվել է գողության` 57, յուրացման` 4, ավտոմեքենա փախցնելու` 1, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 15, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը