Լրահոս

29.03.2016 17:50


ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին:

ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը