Լրահոս

29.03.2016 17:50


Տարոնիկ գյուղի էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Տարոնիկ գյուղի էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Ս. Սահակյանը իրենց գյուղի էլեկտրիկն էր և երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից, ով տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, և այդ մասին ոստիկանությանը հայտարարություն էին տվել նրա հարազատները:

Ս. Սահակյանն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը