Աշխարհ

31.03.2016 09:35


Թուրք զինվորականները գնդակահարում են սահմանը հատել փորձող փախստականներին

Թուրք զինվորականները գնդակահարում են սահմանը հատել փորձող փախստականներին

Թուրք զինվորականները գնդակահարում են այն փախստականներին, որոնք փորձում են Սիրիայից Թուրքիա անցնել՝ փրկվելով քաղաքացիական պատերազմից։ Այս մասին հայտնում է բրիտանական «The Times» պարբերականը։

Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտարանի տվյալներով՝ վերջին 4 ամսվա ընթացքում սահմանապահների կողմից զենքի գործադրման հետևանքով զոհվել է առնվազն 16 փախստական, որոնցից երեքը երեխաներ են եղել։

«Փետրվարի 6–ին մի տղամարդ սպանվեց իր երեխայի հետ սիրիական Ռաս–էլ–Այն քաղաքի մոտ՝ սիրիա–թուրքական սահմանի արևելյան հատվածում»,– դեպքերից մեկի մասին պատմում է «The Times»–ը։

Եվս երկու փախստականի էլ սահմանապահները գնդակահարել են մարտի 5–ին սահմանի արևմտյան թևում։

Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ շարունակում են վարել բաց քաղաքականություն այն սիրիացիների համար, որոնց կյանքը սպառնալիքի տակ է:

Պարբերականը նկատում է, որ գրանցված մահերը կրկին կասկածի տակ են առնում ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնությունը:

«ԵՄ-ն համարում է Թուրքիային «անվտանգ երրորդ երկիր», իսկ դա նշանակում է, որ փախստականները կարող են վերադառնալ այնտեղ՝ առանց վախենալու այն մտքից, որ կարող են հետապնդվել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը