Աշխարհ

31.03.2016 10:55


Սեյֆ Ադ–դին Մուսթաֆայի հետ սելֆի արած տղամարդը պարզաբանել է իր քայլը

Սեյֆ Ադ–դին Մուսթաֆայի հետ սելֆի արած տղամարդը պարզաբանել է իր քայլը

Պարզվել է «EgyptAir» ավիաընկերության «А320» ինքնաթիռն առևանգածի հետ սելֆի արած անվախ ուղևորի ինքնությունը: Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, նկարում պատկերված է բրիտանացի վերստուգիչ Բեն Իննսը, ով պատմել է, որ հայտնի լուսանկարը ամենևին էլ սելֆի չէ, այլ տղամարդը պարզապես խնդրել է բորտուղեկցորդուհուն ասել Սեյֆ Ադ–դին Մուսթաֆային, որ ինքը ցանկանում է լուսանկարվել նրա հետ: Երբ կինը թարգմանել է ուղևորի խնդրանքը Մուսթաֆային, նա պարզապես ասել է «Օքեյ», ինչից հետո բրիտանացին լայն ժպիտը դեմքին կանգնել է տղամարդու կողքին և լուսանկարվել:

Պարզաբանելով իր քայլը՝ Իննսը պատմել է, որ ինչ-որ պահի հասկացել է, որ եթե ինքնաթիռի առևանգումն իր համար ավարտվի մահով, ապա գոնե հայտնի կդառնա՝ որպես պատմության մեջ ամենազարմանալի սելֆի արած մարդը:

«Ես պարզապես մի կողմ նետեցի զգուշությունը և վտանգի առջև փորձեցի լավատես լինել: Ես մտածում էի, որ եթե ռումբն իրական է, ապա ես այլևս կորցնելու բան չունեմ: Այնպես որ, ես օգտագործեցի պահը, որպեսզի ուսումնասիրեմ ամեն ինչ մոտիկից», - պատմել է Իննը:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը