Աշխարհ

31.03.2016 16:35


Դոնի Ռոստովում թռիչքի ժամանակ Ան–26–ը բռնկվել է

Դոնի Ռոստովում թռիչքի ժամանակ Ան–26–ը բռնկվել է

Դոնի Ռոստովում թռիչքի ժամանակ բռնկվել է Ան–26 ռազմական ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն՝ իր աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ հնարավոր է՝ պայթել է օդանավի շարժիչը։ Թռիչքի ժամանակ այրվել են շարժիչն ու ինքնաթիռի թևը։

«LifeNews»–ի տվյալներով էլ՝ կատարվածի պատճառը վառելիքային համակարգում առկա անսարքություններն են եղել։

Հաջողվել է ժամանակին կանգնեցնել ինքնաթիռը։

«Օդանավի անձնակազմը ճայթյուն է լսել աջ շարժիչի կողմից և դադարեցրել թռիչքը»,– հայտնել է «LifeNews»–ի աղբյուրը։

Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայումս ստուգում է իրականացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը