Լրահոս

31.03.2016 22:00


Դանակահարություն Երևանի Սիսակյան փողոցում

Դանակահարություն Երևանի Սիսակյան փողոցում

Փետրվարի 22-ին՝ ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցից, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել մոտ 27 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը 1988 թ. ծնված Տիգրան Ա.-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ մարտի 28-ին 1996 թ. ծնված Մանվել Պ.-ն ներկայացել է քննչական բաժին և նույն օրը որպես կասկածյալ ձերբակալվել:
Մանվել Պ.-ն ցուցմունք տվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 00.05-ին, Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել Տիգրան Ա.-ին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը