Լրահոս

04.04.2016 12:20


ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակել է զոհված հայ զինվորներից երեքի լուսանկարները (լրացված)

ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակել է զոհված հայ զինվորներից երեքի լուսանկարները (լրացված)

Ցավում ենք ու հպարտանում...
զորամասի ԻՍՎ հրամանատար,
կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան
ծնված 1988թ., ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ,
հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 18:00,
հուղարկավորությունը` 05.04.2016թ.՝ ժամը 14:00,
հասցեն` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն։

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող,

շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան

ծնված 1963թ., Մատաղիսի ԶԿ,

հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 17:00

հուղարկավորությունը` 05.04.2016թ.՝ ժամը 13:00
հասցեն` Լոռու մարզ, գյուղ Գուգարք /Մեղրուտ/։

Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող,
շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան,
ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ

հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 17:30,
հուղարկավորությունը` 05.04.2016թ.՝ ժամը 14:00,
հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ՖԲ էջից

...

Հովհաննիսյանը զոհված զինծառայողների ևս 4 անուն է հրապարակել՝


4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)։

4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)։

15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)։

Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)։

...

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,
կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան,
ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում, մի քանի նռնակներ նետելով, չի թողել՝ իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փա՛ռք մեր հերոսներին:

Այս խորագրի վերջին նյութերը