Լրահոս

04.04.2016 18:50


ՃՏՊ Արտավան գյուղի մոտ

ՃՏՊ Արտավան գյուղի մոտ

Ապրիլի 4-ին՝ ժամը 10.03-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 149-րդ կմ-ին ժայռից պոկված քարաբեկորը (մոտ 35 սմ տրամագծով) ընկել է ընթացքի մեջ գնտվող «BMW» մակնիշի 17 OU 118 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ Ա. Մ. 1969 թ. ծնված). ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Մ. Ս.-ն (1999 թ. ծնված) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը