Լրահոս

04.04.2016 21:45


20 զոհ, 72 վիրավոր, 26 հոգի անհետ կորած. «Հետք»

20 զոհ, 72 վիրավոր, 26 հոգի անհետ կորած. «Հետք»

Այսօր Արցախում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ապրիլի 2-ի՝ լույս գիշերը սկսված ԼՂՀ-Ադրբեջան սահմանային թեժ բախումների ընթացքում հայկական կողմը տվել է 20 զոհ (այսօրվա ժամը 11:00-ի դրությամբ), 72 վիրավոր, 26 անհետ կորած: Պաշտպանության բանակը կորցրել է նաեւ 7 տանկ: Այս մասին հայտնում է «Հետքը»։

Անհամեմատ մեծ են Ադրբեջանի զինուժի կորուստները. կենդանի ուժ՝ ավելի քան 300 հոգի (վիրավորների թիվը ճշտվում է), 18 տանկ, 6 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ, 3 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա) եւ այլ զինտեխնիկա: Թշնամու առաջխաղացումը, ըստ ՊԲ-ի պաշտոնական տվյալների, չի գերազանցում 300 մետրը: Այս պահի դրությամբ հակառակորդի ձեռքում է գտնվում 5 մարտական դիրք հարավում եւ 3 մարտական դիրք՝ հյուսիսում: Հաստատված տվյալներով հայտնի է, որ Թուրքիան ռազմական կարգադրիչներ եւ զգալի զինամթերք է մատակարարել Ադրբեջանին:

Աղբյուրը` «Հետք»

Այս խորագրի վերջին նյութերը