Լրահոս

05.04.2016 13:15


Մատաղիսը գրավելու մասին ադրբեջանցիների տարածած լուրը սուտ է

Մատաղիսը գրավելու մասին ադրբեջանցիների տարածած լուրը սուտ է

«Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար, սուտ է, բայց փորձեմ բացատրել, թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են, եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել. այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։ Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ. արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են արդյոք կողմերին։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-ի ներկայացուցիչը, հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ, եւ հենց նրանք են ունեցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ»։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը