Լրահոս

05.04.2016 13:53


ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել ԼՂՀ

ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել ԼՂՀ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Արցախ այցելելուց՝ կապված տարածաշրջանում լարված իրավիճակի սրման հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հրահանգ են ստացել նախապատրաստվել Ստեփանակերտ քաղաքի վրա հնարավոր հարձակմանը:

«ԱՄՆ բոլոր անհատ քաղաքացիներին, ովքեր այժմ ԼՂՀ-ում են, խորհուրդ է տրվում հեռանալ այդտեղից: ԱՄՆ կառավարության անձնակազմին շարունակվում է արգելված մնալ ճանապարհորդությունը դեպի ԼՂՀ, իսկ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ ԱՄՆ քաղաքացիների համար ԼՂՀ-ում և հարակից շրջաններում»,-նշված է հաղորդագրությունում:

Դեսպանությունն ընդգծել է, որ իրավիճակը լարված է նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում, և ԱՄՆ կառավարության անձնակազմի այցերն այս շրջան ևս սահմանափակված են:

Այս խորագրի վերջին նյութերը