Լրահոս

05.04.2016 14:27


ՀԱՀ ուսանողները թարգմանություններ կանեն պաշտոնական հայկական աղբյուրներից

ՀԱՀ ուսանողները թարգմանություններ կանեն պաշտոնական հայկական աղբյուրներից

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հայկական բուհերի ուսանողությունը դիմում է Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իր աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդը ապրիլի 2-ին ստեղծեց թարգմանչական խումբ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը տարբեր լեզուներով հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Այս պահին ՀԱՀ-ի 50-ից ավելի ուսանող թարգմանում է առանցքային լուրեր պաշտոնական հայկական աղբյուրներից տարբեր լեզուներով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն):

Համալսարանի ուսանողությունը նաև հավաքում է առաջին անհրաժեշտության իրեր Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:

Ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ին, ՀԱՀ ուսանողական խորհուրդը կհավաքվի աշխատանքներն ամփոփելու և հետագա հանձնարարականներ բաշխելու նպատակով:

ՀԱՀ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը