Լրահոս

05.04.2016 14:41


Հ. Ավետիքյան. «Սփյուռքը եթե ճիշտ օգտագործենք, կդառնա հզոր գործոն»

Հ. Ավետիքյան. «Սփյուռքը եթե ճիշտ օգտագործենք, կդառնա հզոր գործոն»

-Մենք կռվի մեջ ենք, և խոսքը միայն ռազմական կռվի մասին չէ. յուրաքանչյուր կողմ պայքարի ժամանակ պետք է օգտագործի իր լավագույն «զենքերը», և այս դեպքում Սփյուռքը մեր առավելությունն է, որը, իմ կարծիքով, մենք ճիշտ չենք օգտագործում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ ընդգծելով, որ առանց մեր առավելությունները օգտագործելու՝ դժվար է պատկերացնել ազգային շահերի հետապնդումն ու դրանց արդյունավետությունը:

Սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազճյանն էլ ասել է, որ, ցավոք, մեզ մոտ մինչև վերջին օրերն այն տպավորությունն էր, թե ուղղակի լարվածություն էր, բայց պատերազմը միշտ էլ շարունակական է եղել, և ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական, տնտեսական, հոգեբանական ոլորտներում: Անդրադառնալով Սփյուռքի գործողություններին՝ նա ընդգծել է, որ պետք է համակարգել դրանք:

-Սփյուռքը եթե ճիշտ օգտագործենք, դա կդառնա հզոր գործոն: Այսօր յուրաքանչյուր կառույց փորձում է ինքն իրեն ինչ-որ գործ անել, բայց դա համակարգված չի կատարվում. պետք է ոչ թե Հայաստանից ուղղորդվի այդ ամենը, այլ պետք է մեր երկիրը համակարգի այդ գործողությունները,-ասել է նա:

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը