Լրահոս

05.04.2016 15:20


Ադրբեջանական անօդաչուները կառավարում էին իսրայելցի մասնագետները

Ադրբեջանական անօդաչուները կառավարում էին իսրայելցի մասնագետները

Երեք օր միայն մի հարց էր տանջում ինձ։ Չէի գտնում դրա պատասխանը։ Անօդաչու սարքերի վերաբերյալ ինֆորմացիաները համադրելով՝ զգացել եմ, որ նրանց արդյունավետությունը չափազանց մեծացել է։ Անընդհատ այս հարցի պատասխանն էի ուզում գտնել։ Ինչպե՞ս են դա կարողացել անել ադրբեջանցիները. երեկ մի քանի ընկերների խնդրել էի նայել, ուսումնասիրել նրանց Այ Թի ոլորտը, կրթությունը, որեւէ տեղեկություն՝ այդ անօդաչուների օգտագործման վերաբերյալ։ Ոչ մի արտառոց բան չեն գտել։ Այսօր գտա պատասխանը լրիվ ուրիշ տեղից. ինֆորմացիայի աղբյուրը, դժբախտաբար, բացահայտել չեմ կարող։ Բայց այն նաեւ չեմ կարող չհրապարակել. ըստ այդ աղբյուրի՝ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները։

Այս մասին ՖԲ իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը