Լրահոս

05.04.2016 15:36


Զինծառայողն ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր

Զինծառայողն ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին վիրավորված, պայմանագրային զինծառայող Նիկոլայ Եղյանը ծառայակից ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր:

«Երկու ժամ առաջ եմ վիրավորվել. չէի նկատել, որ վիրավորվել եմ: Ընկերոջս էի բերել, որը ծանր վիրավորված էր, պարզվեց՝ ես էլ եմ վիրավոր աջ ոտնաթաթից: Տանկի սնարյադից եմ վիրավորվել: Վիճակս ծանր չի, էն ա՝ չեն թողում, որ հետ գնամ»,- Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում պատմել է Նիկոլայ Եղյանը:

Վիրաբույժ Լևոն Նազարեթյանն էլ նշել է, որ Նիկոն միայնակ հենակետ է պահում, միայնակ էլ հենակետ գրավում:

«Նիկոն մեր ազգի հերոսն է, մենակով պոստ ա մտնում, մենակով պոստ ա գրավում: Ձիգ ա, էլ ասելու չի: Բեկորն էլ հանել ենք ու նվիրել նրան, որ հիշատակ մնա»,- ասել է բժիշկը:

Այս խորագրի վերջին նյութերը