Լրահոս

06.04.2016 14:10


Թուրքագետ. «Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում, բայց ոչ դիվանագիտության մեջ»

Թուրքագետ. «Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում, բայց ոչ դիվանագիտության  մեջ»

Ալիևի հակասական հայտարարություններն ապացուցում են ադրբեջանական կողմի կատարյալ ձախողման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա ասել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, ինչի մասին միշտ հայտարարել է, իսկ մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, ով իր հայտարարություններով կողմերին զսպվածության կոչ է անում, կիրառում է երկակի ստանդարտներ.

-Ադրբեջանն է անցնում լայնածավալ հարձակման, և դու երկու կողմերին նույն կոչն ես անում, ագրեսորին և նրա թիրախին նույն հայտարարությամբ ես դիմում: Բելառուսը, թվում էր, որ գոնե զերծ պետք է մնա և լկտիաբար Ադրբեջանին զորակցություն չհայտնի: Եվրոպայում ևս նույն կարգի հայտարարություններ են անում,-ասել է թուրքագետը՝ ընդգծելով, որ դատապարտողներն առանձին գործիչներն են, իսկ իշխանությունը երկու կողմերին էլ զսպվածության կոչ է անում:

Հակոբ Չաքրյանի կարծիքով եվրոպացիների, ռուսների, մյուսների վրա հույս դնելով ոչնչի չենք հասնելու:

Հայաստանը պետք է ձերբազատվի խելոք գառան կերպարից, ժողովրդական խոսքով՝ խելոք գառը երկու մոր կաթ է ուտում, բայց ոչ դիվանագիտության մեջ, այլ կանաչ մարգագետիններում:

Հակոբ Չաքրյանն ասել է՝ ռուսական և ամերիկյան կողմերը կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի կողմից վերջին ներխուժումը դրսի ուժերի հրահրմամբ է կատարվել.

-Ֆրանսիան չի անի, ուրեմն մնում է Թուրքիան, Գերմանիան Թուրքիային քննադատեց, Կիպրոսն էլ զգուշացրեց, և եթե նրանք դրսի ուժի հրահրմամբ են գնահատում այս բախումները, մյուսներն էլ՝ քննադատում կամ զգուշացնում, հավանական է, որ, իրոք, Թուրքիայի մատը խառն է:

«Vesti.am» հարցին՝ մեր հետախուզությունն արդյոք նախապես չի՞ իմացել, որ Ադրբեջանն այդպիսի լայնածավալ հարձակում է նախապատրաստում: Եթե ոչ, ապա ինչո՞ւ չի իմացել, եթե այո, ապա ինչո՞ւ չի կանխել, Հակոբ Չաքրյանը պատասխանել է.

-Նույնիսկ պարեկային ծառայությունները չեն իմացել. եկել են, գյուղ են մտել, նոր են իմացել: Ղարաբաղի բանակի հրամանատարական կազմը խնդրահարույց է. շաբաթ-կիրակի է, գուցե գեներալները բիզնես ունեն, ինչը չի բացառվում: Բանակը լավ չի կառավարվում, այնտեղ հետախույզի կարիք կա: Եթե նրանք տանկերից 29-ը կորցրել են, հո բոլորը չե՞ն կորցրել, ուրեմն 100-ն են բերել առնվազն: Հրթիռային համակարգեր և այլն, դրանք հո մեկ օրում չե՞ն բերել,-ասել է թուրքագետը՝ ընդգծելով, որ աշխուժությունից գոնե դա պետք է զգային:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը