Աշխարհ

07.04.2016 11:05


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են ԼՂՀ (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են ԼՂՀ (տեսանյութ)

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկնում եմ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հանդիպեմ դե ֆակտո իշխանությունների հետ և առաջին աղբյուրից լսեմ բռնությունների մասին»:

Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հիշեցնենք՝ նախօրեին՝ ապրիլի 6-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը