Աշխարհ

08.04.2016 14:29


Պորոշենկոյի վարչակազմի շենքի մոտ բախումներ են սկսվել

Պորոշենկոյի վարչակազմի շենքի մոտ բախումներ են սկսվել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի շենքի մոտ բախումներ են սկսվել։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «112 Украина»–ին հղումով։

Հաղորդվում է, որ ընդհարումներ են տեղի ունենում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և «Ավտոմայդանի» ակտիվիստների միջև։

Ցուցարարները վարչակազմի շենքի մոտ ավտոմեքենաների անվադողեր են կուտակել ու այրել։ Նրանց պահանջներն առայժմ հայտնի չեն։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադայի պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին է գնացել կովերի ու գյուղատնտեսների հետ՝ պահանջելով բարձր գին վճարել գյուղացիների կաթի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը