Աշխարհ

08.04.2016 15:55


Ռոգոզին. «ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին»

Ռոգոզին. «ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին»

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին համաձայն այդ երկրի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում կնքված պայմանագրի։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ի պատասխան լրագրողի հարցին, որը խնդրել է մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարված մեծաքանակ զենքի մասին, ինչպես նաև հստակեցնել՝ այսուհետև շարունակվելո՞ւ են արդյոք այդ մատակարարումները։

«Ամեն ինչ՝ ըստ պայմանագրի։ Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,–ասել է Ռոգոզինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը