Լրահոս

11.04.2016 13:11


Ադրբեջանական կողմին է փոխանցվել 13 դի

Ադրբեջանական կողմին է փոխանցվել 13 դի

Ինչպես տեղեկացվել էր, ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմին է փոխանցվել 13 դի, ինչպես նաև թշնամուն հնարավորություն է տրվել հավաքել մեր դիրքերի դիմաց ընկած իրենց բազմաթիվ դիերը:

Փոխանակման ընթացքում հայկական կողմին է հանձնվել 18 զինվորի դի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը