Լրահոս

13.04.2016 15:17


Այրվածքներ ստացածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ

Այրվածքներ ստացածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասվում է երկարատև բուժում:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը