Լրահոս

13.04.2016 15:23


Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի խոշտանգման հետևանքով. Ա. Ավետիսյան

Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի խոշտանգման հետևանքով. Ա. Ավետիսյան

Ադրբեջանական կողմից ապրիլի 10-ին ԼՂ ՊԲ–ին հանձնված 18 զինծառայողների մարմինները փորձաքննության են ենթարկում. փորձաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը։

Ավետիսյանը չի բացառել, որ խոշտանգված լինեն կենդանի գերիները, և մահը վրա հասած լինի խոշտանգման պատճառով։

«Սակայն հասանելի տեղեկությունը դեռ սահմանափակ է մի շարք պատճառներով»,- ասել է նա՝ այդ պատճառների մեջ նշելով զոհվածների ընտանիքների զգացմունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը