Լրահոս

13.04.2016 15:37


Հունաստանի խորհրդարանի պատգամավորն այցելել է «Եռաբլուր»

Հունաստանի խորհրդարանի պատգամավորն այցելել է «Եռաբլուր»

Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին:

Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին:

Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն է նշել, այն, ինչ տեսել եւ լսել է ազերիների վայրագությունների մասին, դեռ երկար կմնա իր հիշողություններում: Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ՝ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:

Այնուհետեւ Գարիֆալիա Կանելլին լրագրողներին տված հարցազրույցում իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել արբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է: Տիկին Կանելլին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն, ու «Եռաբլուր» պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:


ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը