Լրահոս

13.04.2016 22:30


Սեղանից բջջային հեռախոս էր գողացել

Սեղանից բջջային հեռախոս էր գողացել

Ապրիլի 11-ին, ժամը 20.45-ին, 1979 թ. ծնված Իգոր Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող մթերային խանութի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը