Լրահոս

13.04.2016 22:00


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում

Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.30C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.90C (1976 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.20

Այս խորագրի վերջին նյութերը