Լրահոս

13.04.2016 22:30


Ադրբեջանական զինուժը կիրառել է 82 և 60 միլիմետրանոց ականանետեր

Ադրբեջանական զինուժը կիրառել է 82 և 60 միլիմետրանոց ականանետեր

Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակել է խախտվել կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-իսահմաներում առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբտեղակայված հայկական դիրքերի վրա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ ենմնացել կողմերի միջև ձեռքբերված բանավորպայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստանհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը