Լրահոս

15.04.2016 16:25


Հրդեհ Քաղցրաշեն գյուղում

Հրդեհ Քաղցրաշեն գյուղում

Ապրիլի 15-ին՝ ժամը 12.53-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քաղցրաշեն գյուղի Մկրտչյան փողոցի տներից մեկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.11-ին, մարվել` 13.21-ին:

Ամբողջությամբ այրվել են ննջասենյակում գտնվող 2 մահճակալ և 2 պահարան:

Այս խորագրի վերջին նյութերը