Լրահոս

16.04.2016 09:50


Գառնեցիներին սպառնում են

Գառնեցիներին սպառնում են

Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման դեմ պայքարող գառնեցիներին հեռախոսազանգերի միջոցով սպառնում են, հնչեցնում հայհոյանքներ:

«ԷկոԼուրի» փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում Գառնիի բնակչուհի, լրագրող Սառա Պետրոսյանը նշել է, որ այդ մասին արդեն հայտարարություն է տրվել ոստիկանություն, տրամադրվել են զանգողների հեռախոսահամարները:

Իսկ Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնեց, որ ոմն Կարեն զանգահարել է իրեն և սպառնալից տոնով ասել.

«Տղուդ ենք ման գալիս, որ տանենք Ղարաբաղ, եթե պետք լինի, կդիմենք համապատասխան տեղեր՝ կգան, կտանեն»:

Արուսյակ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Բացի այդ, գյուղում լուրեր են պտտվում, որ անհայտ մարդիկ ցուցարարների մասին ինֆորմացիա են հավաքում:

«Ես իմացել եմ, որ անհայտ մարդիկ ինֆորմացիա են հավաքում մեր համագյուղացի Արտաշես Գրիգորյանի մասին, ով ապրիլի 13-ի ցույցի ժամանակ Ջրպետկոմի նախագահ Արամ Հարությունյանին ասել էր «բերանդ կջարդեմ»:

Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Արամ Հարությունյանը պատռել էր ցուցարարներից Լևոն Գալստյանի ձեռքի պաստառը, երբ վերջինս հիշեցրել էր Արարատյան արտեզյան ավազանում ստեղծված աղետալի վիճակի մասին և դրանում մեղադրել հենց Արամ Հարությունյանին, ով այդ ժամանակաշրջանում բնապահպանության նախարարն էր:

Մանրամասն՝ «ԷկոԼուր»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը