Լրահոս

16.04.2016 11:58


Հոգեբան. «Այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանություններն իրենք պետք է արդեն փոխվեն»

Հոգեբան. «Այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանություններն իրենք պետք է արդեն փոխվեն»

Այն, ինչ Ադրբեջանն է անում, խոսում է իր թերարժեքության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Ըստ հոգեբանի՝ այսպիսի լայնածավալ բախումներ անընդհատ կլինեն, քանի դեռ Ադրբեջանում չի ավարտվել մարդկայնացման պրոցեսը: Կտրելով մարդկանց ականջները, գլուխները՝ Ադրբեջանն ապացուցում է, որ ինքը դեռ գտնվում է միջնադարում:

«Vesti.am»-ի հարցին, թե այս քառօրյա պատերզամն ի՞նչ փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին կյանքում, Պողոսյանը պատասխանել է.

-Ներքին կյանքում անպայման փոփոխություններ լինելու են: Այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանություններն իրենք պետք է արդեն փոխվեն: Այս իշխանությունները տեսան, թե ինչ ժողովրդի հետ գործ ունեն: Ինչքա՞ն կարելի է քերթել, քրքրել այս մի բուռ ժողովրդին: Մեզ մոտ բացասականի կուտակումները շատ են, և արմատական փոփոխությունների կարիք կա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը