Աշխարհ

18.04.2016 19:30


Մի քանի շաբաթվա ընթացքում «Ջունգլիների գիրքը» ռեկորդային 291 մլն դոլար է հավաքել (տեսանյութ)

Մի քանի շաբաթվա ընթացքում «Ջունգլիների գիրքը» ռեկորդային 291 մլն դոլար է հավաքել (տեսանյութ)

Ջոն Ֆավրոյի «Ջունգլիների գիրքը» կինոնկարն աշխարհում ռեկորդային թվի դիտումներ է հավաքում:

Ինչպես տեղեկացնում է «ՖիլմՊռո»-ն, ԱՄՆ-ում ապրիլ ամսվա ընթացքում այն վաստակել է 103 մլն դոլար՝ զիջելով իր տեղը միայն «Ֆորսաժ 7»-ին, որը հավաքել է 146 մլն դոլար:

Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակել է 291 մլն դոլար: Այսպես, օրինակ, Չինաստանում Ռեդյարդ Քիփլինգի կողմից ստեղծված պատմությունը վաստակել է 50 մլն դոլար, Հնդկաստանում՝ 20 մլն, իսկ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում երկու շաբաթվա ընթացքում կինոնկարը հավաքել է մոտ 1 մլրդ ռուբլի:

Ուշագրավն այն է, որ Ֆավրոյի «Ջունգլիների գրքի» ամերիկյան պրեմիերայից առաջ «Դիսնեյը» հայտարարել է, որ աշխատում է պատմության շարունակության վրա: Բացի այդ, պատմությունը հայտնվել է նաև «Warner Bros» ընկերության ուշադրության կենտրոնում. Էնդի Սերքիսի ստեղծագործությունը մեծ էկրաններին կհայտնվի 2018թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը