Լրահոս

19.04.2016 12:53


Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Բորբոքային բաժանմունքի նորագույն նվաճումները

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Բորբոքային բաժանմունքի նորագույն նվաճումները

Վերջին տարիներին Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Բորբոքային հիվանդություններ»-ի բաժանմունք են դիմել աչքի տարբեր աստիճանի բարդության հիվանդություններով ՝ կեռատոկոնուս 4-րդ աստիճան, տարիներ առաջ տարած կերատիտից հետո եղջրաթաղանթի վրա անոթներից ճարպի կուտակումով (լիպիդային կերատոպաթիայով), եղջրաթաղանթի անոթավորված հատով հիվանդներ և այլն:
Տվյալ ախտահարումների բուժման մասին տարիներ առաջ նույնիսկ չէր կարելի երազել:

Իսկ այսօր դրանք շատ լավ արդյունքներով բուժվում են մեր Կենտրոնում:

Կեռատոկոնուս 4-րդ աստիճան ախտորոշմամբ հիվանդի տեսողության սրության վերականգնման, ինչպես նաև հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով կատարվել է վիրահատություն՝ թափանցող կերատոպլաստիկա:

Տեսողության սրությունը մինչ վիրահատությունն ու դրանից հետո աննկարագրելի դրական շարժ է ունեցել՝ 0.02 վիրահատությունից առաջ, 0,4' վիրահատության հաջորդ օրը, այսինքն՝ եղել է 2% տեսողություն, դարձել է 40 %, ինչն այսօրվա ակնաբանական նվաճումներում ռեկորդային ցուցանիշ է:

Տարիներ առաջ տարած կերատիտից հետո եղջրաթաղանթի վրա անոթներից ճարպի կուտակումով (լիպիդային կերատոպաթիայով) հիվանդի մոտ տեսողության սրության վերականգնման, ինչպես նաև կոսմետիկ նպատակով կատարվել է վիրահատություն՝ թափանցող կերատոպլաստիկա:
Տեսողության սրությունը՝ 0.01 վիրահատությունից առաջ, 0,5՝ վիրահատության հաջորդ օրը, որը սովորական ոչ մասնագիտական լեզվով նշանակում է. 1% տեսողությունից աճ 50%-ի:

Եղջրաթաղանթի անոթավորված հատով հիվանդը անամնեզում նշում է աչքի թափանցող վնասվածք: Մեզ մոտ տարիներ առաջ կատարվել էին մի շարք վիրահատություններ՝ ցանցաթաղանթի ուղղում՝ սիլիկոնային յուղի ներմուծումով, արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում, Ahmed փականի տեղադրում:

Դիմելիս հիվանդի տեսողության սրությունը եղել է միայն լուսազգացողություն: Կատարվել է վիրահատություն՝ Բոստոնյան 1-ին տիպի կերատոպրոթեզավորում:

Վիրահատության հաջորդ օրը տեսողության սրությունն անակնկալ ռեկորդային էր՝ լուսազգացողությունից (զգում էր միայն լույսը) մինչև 0,3, ինչը հավասարազոր է աճ՝ 30%-ով:

Այս խորագրի վերջին նյութերը