Լրահոս

19.04.2016 13:37


Մեկնարկել է բողոքի երթը՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Մեկնարկել է բողոքի երթը՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Այսօր՝ ժամը 13:00-ից, Հանրապետության հրապարակից բողոքի երթ է մեկնարկել դեպի ԱԳՆ, ապա՝ ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի։

Մոսկվայի դատարանն օրերս նրան շինծու մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Նա երկրորդ կարգիհաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլպահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը