Լրահոս

19.04.2016 14:30


Գ. Սահակյան. «Չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է»

Գ. Սահակյան. «Չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է»

-Երբ Սերժ Սարգսյանն ասում է 80-ականների զենք, դա չի նշանակում փչացած, չաշխատող զենք: Երբ նայում ենք մեր բյուջեն կամ երբ այն հաստատում ենք, շատ փոքր քանակ է գնում դեպի զենքը: Այսինքն, մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Այն, ինչ ունենք, դա հստակ պահպանվում է, և կարողանում ենք օգտագործել,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղում 80-ականների զենք կիրառելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ եթե երկրում պաշտոնավոր կա, ով թալանում է ժողովրդին, բյուջեն, պետք է պատժվի.

–Մարդիկ երևի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է, ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը